Աշխարհի «ամենաօդային» սենդվիչը

Մելբուռնի (Ավստրալիա) Jafflechutes ինտերնետ սրճարանի հիմնադիրներ Դեյվիդ Մաքդոնալդը և Ադամ Գրանտը մտածել են հաճախորդներին սենդվիչների առաքման շատ անսովոր եղանակ՝ մինի անկարգելների միջոցով:

Jafflechutes

Հաճախորդները իրենց պատվերի համար վճարում են PayPal-ով, այնուհետև գնում են նշանակված վայր, որտեղի մայթին  նշված է  «Х», և բռնում են իրենց սենդվիչները, որոնք ներքև են իջնում որևէ կառույցից անկարգելներով:

Jafflechutes

Սրճարանի խոհանոցը շարժական է, ինչն էլ հնարավորություն է տալիս խնայել վարձակալության գումարը: Ներկայումս  Jafflechutes-ի սենդվիչները հասանելի են երկու տարբերակներով՝ պանիրով ու  լոլիկով և պանիրով ու խոզապուխտով:

Jafflechutes

Առաքման այս  զվարճալի և ստեղծագործական ճանապարհը իսկական հիթ  է դարձել տեղացիների շրջանում: Այժմ խումբը մտածում է պատվերների վճարման ավելի հետաքրքիր մեթոդներ և նախատեսում է ներկայացնել իր ուրույն հայեցակարգը Նյու Յորքում:

Jafflechutes

You might also like