Ամրագրված տուրի չեղարկման կանոններն ու պայմանները մշտապես ներկայացված են գործակալության և ճանապարհորդի միջև կնքվող պայմանագրում։ Սակայն ոչ բոլոր զբոսաշրջիկներն են հստակ գիտակցում հետևանքներն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ ճանապարհորդությունը անսպասելիորեն չեղարկելու դեպքում։ Ավստրալիական Wotif տուրօպերատորը որոշել է կիսվել ինտերնետ օգտատերերի հետ ամրագրված տուրից հրաժարվելու ամենաանհեթեթ պատճառների իր ցանկով․
– Ավտոմեքենան կարող է կեղտոտվել տանից հեռանալու դեպքում։
– Ընտանի կենդանուն վիրահատել են։
– Զբոսաշրջիկը թունավորվել է ծովային մթերքներից։
– Ավստրալիայի բնակիչը, գալով օդանավակայան, անհրաժեշտություն չի համարել Նոր Զելանդիա մեկնելու համար բերել իր անձնագիրը։
– Նշանակման երկրում ցուրտ եղանակի պատճառով զբոսաշրջիկը փոշմանել է մեկնել այնտեղ (այսինքն, նրա ճանապարհորդությունը կկայանա 4 ամսից)։
– Զբոսաշրջիկները բաց են թողել իրենց թռիչքը, չմտածելով այն մասին, որ այլ երկիր մեկնելու համար պետք է գնալ միջազգային թռիչքների տերմինալ։
Հարկ է նշել, որ հարգելի պատճառների թվում են իրադարձությունները, որոնք թույլ չեն տալիս լքել երկիրը (օրինակ, հարազատի մահը) և առողջական վիճակը (հիվանդություններն ու վնասվածքները)։ Գոյություն ունեն նաև ճանապարհորդությունը չեղյալ համարելու ժամկետներ (2 շաբաթից մինչև մի քանի օր՝ կախված ամրագրման ամսաթվից։