Անծանոթ քաղաքում հասարակական զուգարանի անհույս փնտրտուքը խնդիր է, որին բախվում են շատ զբոսաշրջիկներ։ Նոր հավելվածը կօգնի ճանապարհորդներին լուծել այդ խնդիրը։
Բրիտանական Flush App ընկերությունը, որն աշխատում է բջջային հավելվածների հայտնի մշակող Սեմ Ռաստոնի ղեկավարման ներքո, գործարկել է հասարակական զուգարանի որոնման ծրագիր։ Հավելվածի տվյալների բազայում առկա է ավելի քան մեկ քառորդ միլիոն կանանց և տղամարդկանց զուգարաններ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում։
Flush ծրագիրը հասանելի է iOS և Android հարթակներում գործող հեռախոսների համար։ Դրա օգտագործման համար ինտերնետ միացումը անհրաժեշտություն չէ։ Պետք է միայն նախապես տեղանքի քարտեզը ներբեռնել հեռախոսի մեջ։ Բացի հասարակական զուգարանի հստակ հասցեից, հավելվածում նշված է նաև դրանց գները, ինչպես նաև՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար պայմանների առկայությունը։