Մեքսիկական հյուրանոցը առաջարկում է կոկտեյլներ պատրաստող անձնական սպասավորի ծառայություն
Ուտեստների և կոկտեյլների պատրաստման համար օգտագործվող բոլոր մթերքները էկոլոգիապես մաքուր են և փոխվում են՝ ըստ սեզոնի։
Բաժակի եզրին ա՞ղ, թե՞ չիլիի փոշի։ Դասակա՞ն տարբերակ, թե՞ մանգոյի, վարունգի կամ համեմի հետ։ մեքսիկական հյուրանոցներից մեկում «Մարգարիտա» կոկտեյլի բոլոր երկրպագուները կարող են համտեսել իրենց սիրելի խմիչքի տասնյակ տեսակներ, իսկ դրանք կպատրաստեն անձնական սպասավորները։
Այս անսովոր ծառայությունը իրենց հյուրերին մատուցում են առողջարանային Կաբո Սան Լուկաս քաղաքի Esperanza հյուրանոցի սեփականատերերը։ Բոլոր հյուրերը, ովքեր կցանկանան համտեսել մեկ գավաթ «Մարգարիտա», կարող են տեղ զբաղեցնել ծովի ափի կամ լողավազանի մոտ գտնվող տաղավարներում։ Ամսագրերից, սեղանի խաղերից և խորտիկներից բացի, նրանց կտրամադրվի նաև անձնական սպասավոր, որը կկատարի բարմենի դեր։ Այդպիսով, հյուրերը կարող են ընտրել իրենց խմիչքի բաղադրիչները, տեսնել պատրաստման գործընթացը և ըմպել կոկտեյլը։