Ճաշացանկի ընտրությունը անգլիացիների համար ավելի կարևոր է, քան արձակուրդային սիրավեպը

Չնայած արձակուրդային սիրավեպերին՝ բրիտանացիների երեք քառորդը, մեկնելով հանգստի, երբեք չեն ընդունում որոշումներ, որոնք կարող են փոխել նրանց կյանքը. այս մասին նշվում է HomeAway.co.uk   կայքի անցկացրած ուսումնասիրության մեջ: Երբ խոսք է բացվում այն մասին, թե ինչպես կարելի է անցկացնել երջանիկ հանգիստ, բրիտանացիների ցանկությունները շատ տարրական են լինում:

Holiday

Բրիտանացիների համար հանգստի ընթացքում կայացրած ամենակարևոր որոշումը լանչի ճաշացանկի ընտրությունն է և այն, թե որտեղ անցկացնել հանգիստը՝ լողափին, թե լողավազանի մոտ:

Family on the beach

Հարցման մասնակիցների մոտ  60%-ը նշել է, որ լողափին կամ լողավազանի մոտ անցկացրած սովորական ռելաքսացիան երջանիկ շաբաթավերջի հիմնական բաղադրիչն է, իսկ  40%-ը նախընտրում է ժամանակը անցկացնել ընտանիքի կամ ընկերներ հետ: Հարցվածների 75%-ը լավ հագստի բաղադրիչ են անվանել նաև լավ եղանակը: Հարցվածների ընդամենը  8%-ն է նշել, որ հայտնի մարդու հետ հանգիստը իրեն կերջանկացնի, իսկ 6.4%-ը կնախընտրեր հանգստյան օրերին նոր գիտելիքներ ձեռք բերել. հայտնում է Travel Daily News-ը:

You might also like