Միջերկրական ծովի ափ կարող են դուրս գալ թունավոր ձկներ

Բոլոր զբոսաշրջիկները, ովքեր նախատեսում են մեկնել Միջերկրական ծովի ափ 2016-ի ամռանը, պետք է զգույշ լինեն․ ծովային ջրի ջերմաստիճանի բարձրացոմը կարող է պատճառ դառնալ ափային գոտում թունավոր ձկների հարձակման համար։ Այս վտանգավոր ծովային բնակիչների պոպուլյացիան արդեն գաղութացրել է Կիպրոսի հարաարևելյան ջրերը և մոտ ապագայում կարող է տարածվել Միջերկրական ծովի ամբողջ արևելյան հատվածում։

Չնայած գրավիչ ու անվնաս տեսքին՝ այս ձկները չափազանց վտանգավոր են մարդկանց համար։ Նրանց կրծքի և մեջքի երկար լողակները  լի են թույնով, որը շատ վտանգավոր է և կարող է ազդել ընդհանուր առողջության վրա, ինչպես նաև՝ հանգեցնել ոսկրային և շնչառական մկանների կաթվածի։

Մսակեր այս ձկները, որոնց ձվադրումը կատարվում է ամեն 4 օրը մեկ, սնվում են տարբեր ձկներով և խեցգետիններով։ Դրանց առկայությունը Միջերկրական ծովի ջրերում վտանգ է հանդիսանում տարածաշրջանի էկոհամակարգի և տեղի էկոմոնիկայի համար, որի կարևոր մասը կազմում է ձկնորսությունը։

You might also like