Marriott International-ը բացել է խոհարարական ակադեմիա երիտասարդ մասնագետներին վերապատրաստելու համար: Ակադեմիայում կսովորեն 15 աշակերտ 18-ամսյա ծրագրով: Այս ակադեմիան հանդիսանում է հյուրանոցային խմբի վերջին նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայում երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար:
«Մոտ մեկ միլիոնի հասնող գործազուրկ երիտասարդների թվի աճով պայմանավորված՝ մենք ընդունում են երիտասարների համար նոր հնարավորություններ բացելու, նրանց վերապատրաստելու և աջակցելու անհրաժեշտությունը, որի օգնությամբ նրանք կարող են հաջողության հասնել»,-նշում է Եվրոպայում Marriott International-ի կադրերի բաժնի ղեկավարը:
«Եվրոպայում մեր հյուրանոցների զարգացմանը և հնարավորությունների աճին զուգընթաց՝ մարդկանց վերապատրաստման անհրաժեշտություն է առաջանում: Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ստանալ երիտասարդները հյուրանոցային ոլորտում՝ կարիերայում իրական առաջընթացով»,-հավելել է նա: