Ռեստորանի գլխավոր այցելուները կլինեն երեխաները

Լոնդոնի հարավում գտնվող Կլեպհեմ թաղամասում բացվել է աշխարհում առաջին ռեստորանը փոքրիկների համար՝ Weeny Weaning Restaurant:

 Weeny Weaning Restaurant

Նրա աշխատակազմի խորհրդատու, մանկական դիետոլոգ Քլեր Բեյսլին պատմել է, որ ռեստորանի նպատակն է ծանոթացնել երեխաներին նոր մթերքների հետ և ձևավորել նրանց մեջ առողջ սնվելու սովորությունը:

 Weeny Weaning Restaurant

Իհարկե, այդ դա ծնողների պարտականությունն է, բայց ինչու չթեթևացնել նրանց կյանքը, հատկապես, որ շատ ծնողներ խոստովանում են, որ այնքան էլ գիտակ  չեն  առողջ սննդի հարցերում:

 Weeny Weaning Restaurant

Weeny Weaning Restaurant ռեստորանում երեխաները հնարավորություն կունենան մոտիկից կծանոթանալ բանջարեղեններին, մրգերին և հատապտուղներին, փորձել նոր համեր, ընտրել  այն ինչ իրենց դուր է գալիս, խաղալ վառ մոմե և իսկական մրգերով, լսել ուրախ երգեր և դիտել մուլտֆիլմեր:

 Weeny Weaning Restaurant

Վառ նկարներով ինտերակտիվ մենյուն կօգնի երեխաներին պատվեր կատարել, իսկ ծնողները կարող են ստանալ մասնագետի խորհրդատվություն:

 Weeny Weaning Restaurant

You might also like