2014 թվականի օգոստոսի կարևոր իրադարձությունները

Տարբեր ոլորտների փորձագետներ անվանել են 6 իրադարձություն, որոնք չի կարելի բաց թողնել մյուս ամիս: 
Արվեստների տրիենալե 


Որտեղ՝ Յոկոհամա, Ճապոնիա

Ինչ՝Ժամանակակից արվեստի գլխավոր ցուցադրությունը  Հեռավոր Արևելքում անցկացվում է մինչև նոյեմբերի 3-ը:

Ինչով է հետաքրքիր՝ Տրիենալեն կամուրջ է հանդիսանում արևելյան և արևմտյնա արվետների միջև: Այս տարի հոգաբարձու է դարձել նկարիչ Յասումասա Մորիմուրան, ով հայտնի է Մերլին Մոնրոյի և Ֆրիդա Կալոյի կերպարներով ինքնանկարներով , իսկ նրա ոգեշնչման աղբյուրը Ռեյ Բրեդբերի «451 աստիճան՝ ըստ ֆարենհեյթի» վեպն է:

Tu B’Av  սիրո տոն

Որտեղ՝ Գալիլիա, Իսրայել

Ինչ՝ Եվրպական սիրահարների օրվան նվիրված  փառատոն

Ինչն է հետաքրքիր՝ Նույնիսկ մինչև մ.թ.  70 թվականը  Tu B’Av-ին չամուսնացած աղջիկները պարում էին խաղողների վրա: Այս տարի բացմանը հանդես կգա էլեկտրոնային երաժշտության իսրայելացի կատարող Իդան   Ռեյչալը, իսկ փակմանը՝ կիթառահար Դավիդ Բրոզան: Tu B’Av-ի ընթացքում ելույթներով հանդես կգան տեղացի երգիչները  և կանցկացվեն համտեսումներ  գինու գործարաններում:

Ծաղիկների փառատոն Դանիայում

Որտեղ՝ Օդենսե, Դանիա

Ինչ՝ Ծաղիկների փառատոն

Ինչով է հետաքրքիր՝ Արդեն տասնվեցերորդ անգամ ծաղիկներով ամբողջովին կծածկեն երկրի երրորդ ամենամեծ քաղաքը: Փողոցներում կհայտնվեն ծաղկային մայթեզրեր, նոր ծաղկամաններ և կոմպոզիցիաներ: Անցյալ տարի այգեգործները ավելի քան երկու հարյուր հազար ծաղիկներից պատրաստել են ֆլամինգո, կարապներ, փղեր, ութոտնուկներ: Իսկ այս տարի որպես թեմա ընտրվել է Դանիան: Օգոստոսի 13-ից 16-ին կարելի է հիանալ ծաղիկներով, իսկ օգոստոսի  17-ին այցելուները կարող են գնել մի քանի տեսակներ:

Արևադարձային այգիների և ծաղիկների փառատոն Սինգապուրում

Ինչ՝  Արևադարձային այգիների և ծաղիկների լայնամասշտաբ փառատոն

Որտեղ՝ Սինգապուր, Garden by the Bay  այգի

Ինչով է հետաքրքիր՝ Ասիայում խոշորագույն արևադարձային այգիների և ծաղիկների փառատոնը կանցկացվի  Gardens by the Bay  այգում օգոստոսի 16-ից 24-ին: Մասնակիցների թվում են Մեծ Բրիտանիայից լանդշաֆտային դիզայնի աստղ Ադամ Ֆրոստը և Քրիս Բերդշոուն: Հյուրերը կարող են այգեգործության և խոհարարության վարպետության դասեր անցնել, ինչպես նաև՝ գնել ծաղիկներ և հողահարթեցման սարքավորումներ լանդշաֆտային դիզայնի համար փառատոնի շուկայից:

Դիմակահանդես Նոթինգ Հիլլում

Որտեղ՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ինչ՝ Ամենամեծ դիմակահանդեսը Եվրոպայում

Ինչով է հետաքրքիր՝ Դիմակահանդեսի գալիս են հազարավոր մասնակիցներ Կարիբյան ջրավազանի երկրներից և Աֆրիկայից: Էկզոտիկ հագուստներով անցնում են փողոցներով, հնչում են դիջեյ-սեթեր: Գործում են նաև ազգային ուտեստներով կիոսկներ: Կարճ ասած՝ Նոթինգ Հիլլը  վերածվում է իսկական Ռիո դե Ժանեյրոյի:

Ֆոտոլրագրության փառատոն

Որտեղ՝ Պերպինյան, Ֆրանսիա

Ինչ՝ Աշխարհի լավագույն ֆոտովավերագրողների ցուցադրությունը և սլայդ շոուն Сampo Santo հրապարակում  կանցկացվեն  մինչև սեպտեմբերի  14-ը:

Ինչն է հետաքրքիր՝  Այդ ընթացքում Պերպինյանում կարելի է ծանոթանալ լեգենդար ֆոտովավերագրողների հետ, ինչպիսիք են՝ Օլիվիե Լաբան-Մատեյը  և Գիյոմա Էրբոն: Այս տարի կանցկացվի ցուցահանդես Ռուսաստանի թեմայով՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին և Միխայիլ Կալաշնիկովին:

You might also like