Հայտնի քաղաքների գլխավոր տեսարժան վայրերը ներկայացվել են շքեղ տորթերի տեսքով

Բրիտանական Cake Masters խոհարարական ամսագիրը ներկայացրել է յուրօրինակ նախագիծ, որը կոչվում է «Աշխարհի շուրջը 40 տորթով»: Նրան մասնակցել են հայտնի հրուշակագործներ, ովքեր 40 շքեղ տորթ են պատրաստել՝ նվիրված տարբեր երկրներին և նրանց ամենահայտնի քաղաքներին:

Around the World in 40 Cakes

Ճապոնիան ներկայացված է եղանակով, գեյշաներով և նինձյաներով, Չինաստանը՝ «Տերակոտա» բանակի զինվորներով, Հնդկաստանը՝ Թաջ Մահալի տաճարով, Կամբոջան՝ տաճարի մուտքի մոտի պարուհիով, Հոլանդիան՝ հողմաղացներով և գունագեղ կակաչներով, Հավայան կղզիները՝ արքայախնձորներով և էկզոտիկ ծաղիկներով:

Around the World in 40 Cakes

Վենետիկը խաղող է, դիմակներ և ջրի վրայի տներ, Մոսկվան՝ Կրեմլի մանրակերպը, իսկ Լաս Վեգասը՝ վառ կառույց պարողներով, մերկապարողներով, կոկտեյլներով և ամերիկյան բլրակներով: Հատուկ ուշադրության է արժանի Մալդիվներին նվիրված տորթը. այն զարդարված է դոնդողով, որը լուսավորվում է մթության մեջ՝ ինչպես օվկիանոսի ալիքները:

You might also like