Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` Լուվրը, Facebook-ի իր երկրպագուներին հրավիրում է երեկույթի: Գնալ երեկույթին կարող են, իհարկե, facebook-յան բաժանորդներից ոչ բոլորը, քանի որ նրանց թիվը անցնում է կես միլիոնը: Կմասնակցեն երեկույթին նրանք, ովքեր կմիանան Լուվրի ֆեյսբուքյան երկրպագուներին որոշակի օրը, որոշակի ժամին` մարտի 23-ին փարիզյան ժամանակով ժամը 18:30-ից 20:45-ը:
Նրանք, ովքեր կհասցնեն բաժանորդագրվել թանգարանի էջին, կարող են անվճար մասնակցել նրա ցուցահանդեսներին: Հյուրերի համար կկազմակերպվեն նաև միջոցառումներ բուրգի շուրջը, իսկ Grand Louvre սրճարանը կկազմակերպի «Անվճար ժամեր» ակցիան և կառաջարկի այցելուներին համատեղ ստեղծել արվեստի կոլեկտիվ աշխատանքներ: Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Լուվրի ֆեյսբուքյան էջից.այս մասին հայտնում է Tout-paris.org-ը: