Լուվրը հաճախելիության ռեկորդ է սահմանել

2011 թվականին Լուվր են այցելել 8.8 միլիոն մարդ: Այդպիսով, այն  հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել  (2008-2010 թվականներին Լուվրը ընդունել է 8.5 միլիոն մարդ) և պահպանել աշխարհի ամենաճանաչված թանգարանի իր կոչումը:

Ինչպես հայտնում է  Lenta.ru-ն` հղում անելով AFP-ին, Լուվրի այցելուների 66%-ը կազմում են օտարերկրյա զբոսաշրջիկները, առաջին հերթին ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Ավստրալիայից և Չինաստանից:  «Մենք ուրախությամբ փաստում ենք մեր թանգարանի հանդեպ ամերիկացիների հետաքրքրության վերադարձը , ինչպես նաև` զարգացող երկրների զբոսաշրջիկների թվի աճը», – ասվում է թանգարանի վարչակազմի տարածած հայտարարությունում:

Լուվրը տարիների ընթացքում գլխավորում է The Art Newspaper (TAN) պարբերականի առաջարկած աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցուցակը: 2010 թվականին այս ցուցակի երկրորդ տեղն էր զբաղեցնում բրիտանական թանգարանը` 5.8 միլիոն այցելուներով, երրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, որտեղ այցելել են  5.2 միլիոն զբոսաշրջիկ:

You might also like