Հունական Վոլոս քաղաքում 2012 թվականի օգոստոսի 31-ին կանցկացվի երաժշտական-պարային տոն: «Հույն Զորբա» կինոֆիլմի երաժշտության ներքո քաղաքի 2012 բնակիչները կպարեն սիրտակի, որպեսզի հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար հունական պարով: Բոլոր ցանկացողնրը կարող են դիտել պարը քաղաքային հրապարակում: Մասնագիտությամբ ոստիկան տիկին Ալեկսիա Հալվատզակուն մի քանի տարի մտածում էր, թե ինչպես հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի «ամենաերկար սիրտակիով»:
Նա ծնվել է Վոլոս քաղաքում, սիրում է իր փոքրիկ ծննդավայրը և ցանկանում է, որ «մարդաձիերի քաղաքի» մասին իմանա ողջ աշխարհը: Տիկին Հալվատզակուի գաղափարը կարող էր և չկենսագործվել: Անցած տարի Ռոդոս կղզու փոքրիկ Կեմաստիս գյուղի սիրտակիի սիրահարները արդեն պատրաստվում էին պարը մտցնել Գինեսի ռեկորդների գիրք, բայց հայտարարագրված 2000 հոգուց պարին մասնակցել են 100-ից պակաս մարդ: Ռեկորդը չի գրանցվել:
Երևան-Սալոնիկ-Երևան ավիատոմսեր և հունական հյուրանոցների ամրագրում «Hot Tours» տուր օպերատորի կողմից՝ www.hot-tours.am