Դուբայը հերթական անգամ ներկայացել է՝ որպես ռեկորդների քաղաք: Այս անգամ էմիրությունում ավտոմոբիլային փառատոնի ժամանակ արվել է աշխարհի ամենաերկար սելֆին:
289 մասնակից ձեռք-ձեռքի տված շարքով լուսանկարել են իրենք իրենց՝ այդ կերպ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում: Նույն օրը փառատոնի շրջանակում Դուբայի փողոցներով շրջել են շուրջ 600 էքսկլյուզիվ թանկարժեք մեքենաներ:
Տոնի ընթացքում սահմանվել է ևս մեկ ռեկորդ.առաջատար ապրանքանիշների 58 մեքենա շարասյունով անցել են ավելի քան 3 կմ ճանապարհ: Դրան մասնակցել են ամենաշատ թվով ապրանքանիշների մեքենաներ: