Սինգապուրի օդանավակայանի բեռնակիրը դիտավորյալ փոխել է ուղեբեռների պիտակները

Չանգի միջազգային օդանավակայանում աշխատող 63-ամյա տղամարդը մեղադրվել է դիտավորյալ ճամպրուկների պիտակները փոխելու մեջ։ Նրա գործողությունների արդյունքում կորել են տասնյալ ուղեբեռներ և ստացվել ուղևորների բողոքներ ամբողջ աշխարհից։

Մի քանի ամիս շարունակ մեղադրյալ Թայ Բուն Կեն զվարճանալու համար փոփոխել և սխալ ուղղությամբ է ուղարկել ուղեբեռները։

Ուղեբեռ

Ձերբակալվելիս աշխատակիցն ընդունել է իր մեղքը, բայց չի բացատրել արարքի մոտիվը։

Բուն Կեին մեղադրանք  է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Առաջիկա դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։ Տղամարդուն սպառնում է մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում կամ  տուգանք սխալ ուղարկված 286 ճամպրուկներից յուրաքանչյուրի համար։

You might also like