Գաղտնի գործակալ ՄաքԳայվերը համանուն հեռուսատեսային սերիալից մշտապես կարողանում էր դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից պարզ իրերի օգնությամբ: Ճանապարհորդության ընթացքում մենք նույնպես երբեմն հայտնվում ենք դժվար իրավիճակներում, և փոքրիկ մանրուքները կարող են զգալիորեն հեշտացնել ցանկացած զբոսաշրջիկի կյանքը: HuffingtonPost օնլայն ԶԼՄ-ի կայքում հրապարակվել է իրերի ցանկ, որոնք արժի վերցնել հանգստի մեկնելիս:
1. Երկարացման լար. պետք կգա օդանավակայանում, հյուրանոցում և այլ տեսակի էլեկտրական վարդակից միակցիչ ունեցող երկրներում:
2. Գլխաշոր. կարելի է օգտագործել որպես ձեռքի սրբիչ, անձեռոցիկ, աչքերի դիմակ, շարֆ, գլանափաթեթ և այլն:
3. Բաժակ. ցանկացած փխրուն իր զբոսաշրջային փականով բաժակի մեջ դնելու դեպքում ապահով պաշտպանված կլինի: Ինչպես նաև՝ թանկարժեք իրերը հյուրանոցային համարում թողնելիս:
4. Թաց անձեռոցիկներ. սպանում են դռների բռնակների և այլ հասարակական վայրերի մանրէներին, հագուստից հանում են բծերը, փոխարինում են դեմքի համար նախատեսված ջերմային ջրին:
5. Քորոցներ. պայուսակի վրա ամրացրած քորոցների խուրձը չի թողնի, որ գողերը օգտվեն զբոսաշրջիկի անուշադրությունից, կփոխարինեն կորած կոճակներին:
6. Կպչուն ժապավեն. անհրաժեշտության դեպքում կօգնի նորոգել պայուսակը կամ ճամպրուկը, փակել արկղերը՝ հետաքրքրասեր երեխայի հետ ճանապարհորդության մեկնելիս:
7. Կտորից տոպրակ. կփոխարինի սուպերմարկետների վճարովի տոպրակներին, հարմար կլինի լողափի, պիկնիկի համար, նույնիսկ կարելի է ճամպրուկում դրա մեջ դնել կոշիկը կամ ներքնազգեստը: