Զբոսաշրջիկները, ճամփորդությունից վերադառնալիս, անպայման իրենց հետ հուշանվերներ են վերցնում հիշելու համար: Սովորաբար դրանք ափսեներ, կախազարդեր, մագնիսներ են լինում, սակայն ոչ բոլոր դեպքերում են նրանք գոհ մնում:
Crapsouvenirs.com-ը կազմել է ամենավատ հուշանվերնրի ռեյտինգը, որոնք երբևէ զբոսաշրջիկները իրենց հետ տուն են տարել, հայտնում է Daily Mail-ը: Իր հերթին վատագույններից ընտրվում է լավագույնը: Օրինակ, Լոնդոնից բերված «լավագույն» հուշանվերը «տանգա» վարտիքն է խողովականման քարտով: Կամ հողաթափերը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գլխով: Այդ ամենի հետ մեկտեղ նրանց վրա գրված է չափազանց տարօրինակ մի արտահայտություն «Եթե դուք սիրում եք Օբամային, ապա զգացեք նրան ձեր մատերի արանքում»:
Այս տարի հուշանվերներից ամենահայտնիներն են եղել Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը : Սակայն հանդիպում են նաև զարմանալի հուշանվերներ, օրինակ Քեթը մատնոցի վրա կամ արքայազնի և իր հարսնացուի տիկնիկները, որոնք այդքան էլ իրենց նման չեն:
Թերևս ամենաօրիգինալ հուշանվերներից է համարվում օդը, բայց ահա Սան Ֆրանցիսկոյում տուփի մեջ վաճառում են մառախուղ (‘San Francisco Canned Fog’). հետաքրքիրն այն է, որ զբոսաշրջիկնեը գնում են դա: Պարզվում է, որ դա Սան Ֆրանցիսկոյի կախարդական արծաթե ամպից է, որը գտնվում է Golden Gate Bridge կամուրջի վրա, և դա օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները:
Տարօրինակ հուշանվերների ցանկում է հայտնվել նաև ձեռնափայտով դոդոշի քսակը, ծխող նապաստակի խրթվիլակը, կովի սմբակը, որը դառնում է բաժակ և այլն: Ցանկը անընդհատ համալրվում է: