Հրապարակվել է լավագույն քաղաքների ցանկը գաստրոնոմիան գնահատողների համար
Համեղ ուտեստների սիրահարների ուղղությունը Եվրոպան է։
Ամերիկյան Travelpulse պորտալը, որը զբոսաշրջային նորությունների մասին է, սեփական հետազոտությունն է անցկացրելё պարզելու համար լավագույն քաղաքները համեղ սննդի սիրահարների համար։ Չէ որ այս կամ այն երկրի հարուստ ավանդական խոհանոցի հետ ծանոթությանը նվիրված ճանապարհորդությունները գնալով պոպուլյար են դառնում ամբողջ աշխարհում։ Գուրմանների համար 50 լավագույն քաղաքների ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցնում են Նյու Յորքը, Լոնդոնը, Տորոնտոն, Փարիզը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Բեռլինը և Սան Ֆրանցիսկոն։ Հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակում գերակշռում են եվրոպական քաղաքները։ Բայց դա զարմանալի չէ, քանի որ հենց այստեղ են ուտեստների պատրաստմանը վերաբերվում՝ ինչպես բարձր արվեստի։ Ցանկում հայտնված միակ ռուսական քաղաքը երկրի մայրաքաղաք Մոսկվան է։