Արդեն ավելի քան հարյուր տարի Մոնակոյի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է համարվում պալատ-խաղատուն Մոնտե Կարլոն, որը առաջիկա օրերին առաջին անգամ կբացվի այցելուների համար, ովքեր հեռու են մոլախաղերից: Իշխանությունները որոշել են երկրի ամենամեծ խաղային կառույցը վերածել թանգարանի. հայտնում է ֆրանսիական Nicematin պորտալը: Մոնտե Կարլո խաղատան առաջին շինությունը, որը կարողացավ հայտնի դառնալ ոչ միայն իր երկրում, այլև ամբողջ աշխարհում, կառուցվել է Մոնակոյում 1862 թվականին: Սակայն, 1864 թվականին այդ կառույցը քանդվեց հրդեհի արդյունքում: Ներկայումս խաղատան առաջին շենքից մնացել է միայն մեկ խաղային սրահ, որը շենքի վերակառուցումից հետո մնաց որպես նախասրահ:
Աշխարհի ամմենահայտնի խաղատներից մեկի ներկայիս շինությունը նախագծել է լեգենդար ֆրանսիացի ճարտարապետ Շառլ Գարնիեն (1825 – 1898 թթ.): Վարպետի մյուս հայտնի աշխատանքը դարձավ Փարիզի Գարնիե օպերայի շենքը: Պատմության մեջ առաջին անգամ անհավատալի գեղեցկությամբ այս խաղատունը կաշխատի ոչ միայն որպես խաղատուն, այլև որպես թանգարան: Դրա համար այցելուները պետք է վաղ արթնանան: Պալատ կարելի է այցելել միայն ժամը 9:00-12:30-ը: Այլապես գիդերը ստիպված կլինեն հյուրերին ուղեկցել մոլի խաղացողների միջով: Այցելուները կտեսնեն խաղասրահները, կաբարեն և օպերային թատրոնը: Մոնտե Կարլո խաղատունը կազմված է մի քանի խաղային հրապարակներից. Քաղաքավարության սրահ, Վերածննդի սրահ, Սպիտակ և Եվրոպական դահլիճներ, ամերիկյան խաղերի սենյակ և բազմաթիվ այլ շենքեր, որտեղ մուտքը միայն երեկոյան զգեստներով է: