Բրիտանական լեգենդար նավը դարձել է թանգարանով, բիզնես կենտրոնով և պարկով հյուրանոց

13 տախտակամածով նավի մոդեռնիզացիայի վրա ծախսվել է տասը տարի և  500 միլիոն դոլար։

Բրիտանական օվկիանոսային Queen Elizabeth II նավը վերածվել է 244 համարով, ռեստորաններով, խանութներով, կինոթատրոններով, խաղատնով և գոլֆի դաշտով հյուրանոցի․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով  Daily Mail-ին։

Ընդ որում, դիզայներները պահպանել են պատմական ինտերիերը՝ օգտագործելով բազմաթիվ վինտաժային իրեր, բայց և հավելելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Իսկ 13 ռեստորաններից մեկում կմատուցվեն  1969 թվականի բաղադրատոմսերով բրիտանական ուտեստներ։ Բացի այդ, հյուրերը հնարավորություն կունենան բնակվել թագուհու նավախցիկում։

Queen Elizabeth II նավը օվկիանոս է դուրս եկել 1967 թվականին  և այդ ժամանակից ի վեր տեղափոխել երկուսուկես միլիոն ուղևոր, իրականացրել 1400 ուղևորություն և  25 շուրջերկրյա ճանապարհորդություն։

You might also like