Բացարձակ միապետությունը Միացյալ Թագավորությունում արդեն վաղուց անցյալում է, բայց Նորին Մեծություն Ելիզավետա II թագուհին շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
Այդ բարձր կարգավիճակը նրան տալիս է մի շարք արտոնություններ, օրինակ, նա սպիտված չէ հետևել մի շարք օրենքների իր իսկ երկրում։
Նորին Մեծությանը անձագիր հարկավոր չէ։ Բանն այն է, որ երկրում անձնագիր հանձնում են Թագուհու անունից, իսկ ինքն իրեն այն տալ չի կարող։ Այդ պատճառով, անձը հաստատելու համար (այդ թվում՝ սահմանն անցնելու համար) Նորին Մեծությանը բավարար է ներկայացնել իր ցանկացած լուսանկար․ թղթադրամը ևս կգործի։
Նույնը վերաբերվում է նաև վարորդական իրավունքներին։ Ելիզավետա II-ը այն ունի (ստացել է այն ժամանակ, երբ դեռ թագուհի չէր), բայց նա իրավունք ունի վարել մեքենան առանց դրանց։ Ի դեպ, արագությանը հետևել ևս նրան չի պարտադրվում։ Իհարկե, այդ տարիքում նա դժվար իրեն մեծ արագություն թույլ տա, բայց եթե ցանկանա, ապա՝ կարելի է։ Իսկ թագավորական ընտանիքին այդ արտոնությունը տրված չէ։ Օրինակ, արքայադուստր Աննան 2001 թվականին տուգանվել է 400 GBR արագությունը գերազանցելու համար։
Տեղեկատվական ազատության մասին օրենքը ևս Նորին Մեծությանը չի վերաբերվում։ Պետական իշխանությունները պարտավոր են տրամադրել երկրի քաղաքացիների պահանջած ինֆորմացիան։ Բայց եթե խոսքը թագավորական ընտանիքի գործերի մասին է, ապա նրանց կմերժեն․ այդ տեղեկատվությունը խիստ գաղտնի է։
Հարկերի վճարումը ևս Նորին Մեծության համար կամավոր է այնպես, ինչպես՝ դատարանում հարցերին պատասխանելը։ Թագուհու դեմ քրեական գործ հարուցել և նրան ձերբակալել հնարավոր չէ։