Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ռազմածովային ճակատամարտի վերջին նավը հասանելի է զբոսաշրջիկներին
Յուտլանդիայի մարտը վերապրած միակ նավը դարձել է Բելֆաստի Titanic Quarter ցուցահանդեսի նմուշներից մեկը։ Միջոցառումը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ռազմածովային ճակատամարտի հարյուրամյակին, որի ժամանակ բախվել են Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նավատորմերը։
Նորին մեծության «Կարոլինա» նավը մասշտաբային հիմնանորոգման է ենթարկվել, որպեսզի ներկայանա զբոսաշրջիկներին Հյուսիսային Իռլանդիայում։ Լեգենդար նավի պատմությունը կներկայացվի զբոսաշրջիկներին նավամատույցում ինտերակտիվ ցուցադրության միջոցով։
Այցելուները կարող են հայտնվել Յուտլանդիայի ճակատամարտի իրարանցման մեջ և իմանալ, թե ինչպես է ապրել նավի վրա 300 մարդուց բաղկացած անձնակազմը։