Լիմասոլի զբոսաշրջային գոտում դեկտեմբերի 14-ին կբացվի ամենամեծ Սուրբ Ծննդյան գյուղը, որը երբևէ կազմակերպվել է Կիպրոսում: 5000 քառակուսի մետր տարածքում կտեղակայվեն մանկական ատրակցիոններ, մեծ համերգային դահլիճ, առևտրային վրաններ, ռեստորաններ և հսկա տոնածառ: Ենթադրվում է, որ գյուղը կգործի մինչև հունվարի 2-ը: Տոնի ծրագիրը դեռևս մշակվում է, բայց ամեն դեպքում հյուրերին սպասվում է բազմաթիվ զվարճություններ և համերգներ, իսկ երեխաներին՝ ամանորյա նվերներ Ձմեռ Պապից:
Եվրոպայում զանգվածային ամանորյա տոնակատարությունները դարավոր ավանդույթ են: Բայց Կիպրոսում գլխավոր տոնը Զատիկն է, իսկ Սուրբ Ծնունդին ընդունված չէ անցկացնել մեծ տոնակատարություններ: Նման գյուղ ստեղծելու առաջին փորձը արվել է մի քանի տարի առաջ: Հիմա էլ, տեղի քաղաքապետարանի, «Կիպրոսի բանբեր» թերթի և կղզու ռուսական համայնքի աջակցությամբ, Սուրբ Ծնունդի մեծ տոնակատարությունը նույնպես այստեղ կդառնա ավանդույթ: