«Դիակային ծաղիկը» կամ Titan Arum-ը (Amorphophallus titanum), որը համարվում է մոլորակի ամենամեծ ծաղիկը, ծաղկել է կիրակի օրը Բելգիայի ազգային բուսաբանական այգում` Մեյզա քաղաքում. այս մասին երկուշաբթի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Ծաղկի բարձրությունը, որը առաջին անգամ ծաղկել է Բելգիայում 2008 թվականին, հասնում է երկու մետր 44 սմ-ի, իսկ քաշը շուրջ 50 կիլոգրամ է:
Իր այդ վանող անվանումը բույսը ստացել է իր տարածած գարշահոտության պատճառով, որը դիակի կամ նեխած ձկան հոտի նման է: Հիանալ Titan Arum-ով խորհուրդ են տալիս թաշկինակով, այն ունի դեղին վարսանդ, որի բարձրությունը կարող է հասնել մեկ ու կեսից մինչև երեք մետրի և մանուշակագույն ծաղկապսակ: Հսկա բույսը, որը ծաղկում է 72 ժամում 3-8 տարին մեկ, կարող է ունենալ հարյուր կիլոգրամ կշիռ:
Չնայած այն հանգամանքին, որ ծաղիկը ահավոր բուրում է, ոմանք վստահեցնում են, որ «դիակային ծաղիկը» հավանաբար համարվում է կրքոտ էներգիայի հզոր կրող: Titan Arum-ը ծաղկել է 1878 թվականին ինդոնեզիական Սումատրա կղզում, որի բնակիչներն էլ նրան տվել են այդ անհեթեթ անվանումը: Ծաղկից եկող բույրը գրավում է գիշակեր բզեզներին և ճանճերին, որոնք փոշոտում են այն: Titan Arum- ը արհետականորեն կարողացել են աճեցնել աշխարհի շատ քիչ բուսաբանական այգիներում: