Բենքսի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը կանցկացվի Հռոմում

Անորսալի նկարիչ Բենքսի աշխատանքների ամենամեծ ցուցահանդեսը կկազմակերպվի Հռոմում այս ամսվա վերջին։ Ցուցահանդեսը կբացվի Պալացցո Չիպպոլայի տարածքում՝ Իտալիայի մայրաքաղաքի հենց սրտում։ Banksy121Roma Arte-Musei բարեգործական հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսը հանդիսատեսին կներկայացնի անգլիացի նկարիչ և ակտիվիստ Բենքսի ավելի քան 150 ստեղծագործություն, ում ինքնությունը դեռևս հայտնի չէ։  «Պատերազմ, Կապիտալիզմ և Ազատություն» (անգլ. “War, Capitalism and Liberty”) անունը կրող ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար 2016  թվականի մայիսի 24-ից սեպտեմբերի 9-ին։Banksy-artwork-opposite-the-French-embassy-in-London-United-Kingdom-on-January-25-2016-via-londoncallingblog-net-865x577Roma Arte-Musei-ի ղեկավարութունը լոնդոնյան Andipa Gallery պատկերասրահի համակարգողների հետ համատեղ ներդրել են ավելի քան 1 միլիոն եվրո այս միջոցառման կազմակերպման համար։ Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ շատ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շարունակում են Բենքսին համարել վանդալ և քննադատությամբ վերաբերվել նրա արվեստին։

You might also like