Չինաստան. Շանհայում կառուցում են աշխարհում ամենամեծ Դիսնեյի խանութը

Walt Disney Company China-ն պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է կառուցել աշխարհի ամենամեծ Disney Store-ը  Շանհայում, որը կդառնա Դիսնեյի Չինաստանում առաջին խանութը: Հայտնի ապրանքանիշի նոր խանութը կբացվի Շանհայում 2015 թվականի սկզբին:

Disney Store

Disney Store-ը կզբաղեցնի 5000  քառ. մետր տարածք Շանհայի Lujiazui ֆինանսա-առևտրային գոտում և իր մեջ կներառի Դիսնեյի խանութը և թեմատիկ բաց հրապարակ: Հրապարակում նախատեսվում է անցկացնել տարբեր թեմատիկ միջոցառումներ, ինչպես նաև՝ այն կդառնա ընտանեկան հանգստի  հիանալի վայր:

Disney Store

Ինչպես գրում է Travel Daily News-ը՝ տարածքը կդառնա կարևոր վայր Դիսնեյի երկրպագուների համար, ովքեր կարող են հետևել Shanghai Disney Resort-ի շինարարության առաջընթացին, որը կբացվի 2015 թվականի վերջին:

You might also like