Վաշինգտոնի ամենամեծ թանգարանային համալիրը արգելել է սելֆիների ձողերի օգտագործումը

The Smithsonian InstitutionՍմիթսոնյան ինստիտուտի ղեկավարությունը, որը ներառում է 19 թանգարան, կենդանաբանական այգի և ինը հետազոտական կենտրոն, արգելել է այցելուներին օգտագործել սելֆիի ձողեր։ Ընդ որում, առանց մոնոպոդի օգտագործման ինքնանկարվելու իրավունքը համալիրի պատկերասրահներում և ցուցահանդեսային տարածքներում չի սահմանափակվում։ Այս մասին հաղորդվում է ինստիտուտի կայքում։ Ինչպես գրում է Lenta-ն՝ ինստիտուտի ղեկավարությունը արգելքը բացատրում է թանգարանների հավաքածուների պահպանության և այցելուների անվտանգության մտահոգությամբ։ Բացի այդ, համալիրի բոլոր օբյեկտներում արգելված է շտատիվների օգտագործումը։ The Guardian-ը նշում է, որ 2014 թվականի դեկտեմբերին սելֆիի ձողերը արգելվել են  եռամյա վերանորոգումիցThe Smithsonian Institution հետո բացված Դիզայնի Սմիթսոնյան ինստիտուտում, որը ներառված է ինստիտուտի համալիրում։ Նախկինում մոնոպոդի օգտագործումը նաև արգելափակվել է Գուգենհայմի Սոլոմոնի թանգարանում։ Նիդեռլանդներում միանգամից մի քանի թանգարան արգելել են այցելուներին սելֆիի ձողերի օգտագործումը, դրանց թվում են՝ Կրելլեր-Մյուլլեր թանգարանը, պետերբուրգյան Էրմիտաժ թանգարանի մասնաճյուղը Ամստերդամում, Ամստերդամի Քաղաքային թանգարանը և Լեուվարդենեի կերամիկայի թանգարանը։ Սմիթսոնյան ինստիտուտի հիմնադրվել է  1846 թվականին։ Այն համարվում է պետական հիմնարկ և ֆինանսավորվում ԱՄՆ կառավարության կողմից։

You might also like