Շոտլանդիայի ամենամեծ 19-րդ դարի Lews Castle ամրոցը կվերածեն հյուրանոց-թանգարանի: Վիկտորիական դարաշրջանի ամրոցը մտադիր են վերակառուցել` շնորհիվ արագ զարգացող զբոսաշրջության, հայտնում է Daily Mail-ը:
Սթրոնոյի (Stornoway) մոտ գտվող ամրոցը կդառնա Հիբրիդյան կղզիների (Outer Hebrides) տնային թանգարանը, առաջինը Մեծ Բրիտանիայում, որտեղ գալերեն լեզուն կլինի գլխավորը: Ամրոցում ցուցահանդեսների համար նախատեսված վայր կլինի, որտեղ կլինեն նաև Բրիտանական թանգարանից, Lewis Chessmen-ի և Շոտլանդիայի Ազգային թանգարաններից բերված հավաքածուներ: Բայց ամենագլխավոր հնարավորությունը այն է, որ կարելի է գիշերը անցկացնել ամրոցում: Ծրագրի իրականացման համար հատկացված է 13.5 միլիոն ֆունտ ստեռլինգ, այն պետք է ավարտվի 2014 թվականին: