Նոր ակվարիումը, որը կարող է ստանալ աշխարհի ամենամեծ ակվարիումի տիտղոսը, բացվել է Սինգապուրի Սենտոզա կղզում: Այս հանգստյան օրերին բացված ակվարիումը կոչվում է S.E.A. Aquarium և տուն է հանդիսանում 100 հազար կենդանիների համար: Ակվարիումում կա 45 միլիոն լիտր ջուր, իսկ կենդանմիներին կարելի է դիտել 36 մետր լայնությամբ և 8.3 մետր բարձրությամբ պատուհանից:
S.E.A. Aquarium-ը հրավիրում է հյուրերին ստորջրյա ճանապարհորդության Հարավ – Արևելյան Ասիայի ծովերով, Արաբական ծոց և բաց օվկիանոս: Ինչպես գրում է ԷյԲիՍի Նյուզը՝ ակվարիումը առաջարկում է ոչ միայն դիտել ծովային կենդանիներին. կան նաև հատուկ ծրագրեր, ստորջրյա կյանքը ուսումնասիրելու համար: S.E.A. Aquarium-ի գլխավոր վարիչ Գրանտ Վիլլիսը խոստացել է, որ երիտասարդ հյուրերը շատ ուրախ կլինեն դիտարկել ծովային բնակիչների կյանքը մոտ տարածությունից Discovery Touch Pool-ում՝ ակվարիում-ոսպնյակում՝ տեղադրված հատակին: