Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը Մոսկվայից կթռչի Դուբայ

«Էմիրեյթս»  (Emirates) ավիաընկերությունը՝ աշխարհի խոշորագույն ավիափոխադրողներից մեկը, աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը կտրամադրի Մոսկվա-Դուբայ չվերթի համար։  Airbus A380-800 ինքնաթիռը կսկսի թռչել ռուսական մայրաքաղաքից դեպի ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից։

Հսկա ինքնաթիռները կարող են տեղավորել  516 ուղևորի։ 426-ին՝  էկոնոմ դասում, 76-ին՝ բիզնես դասում,  14-ին՝ առաջին դասի անձնական խցիկներում։ Առաջին դասի ուղևորների համար նախատեսված է սպա-ցնցուղ, ինչպես նաև՝ խմիչքներով և խորտիկներով լաունջ-գոտի։

Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսական շուկա են եկել 2003 թվականին և  13 տարվա ընթացքում սպասարկել ավելի քան  3,5 միլիոն ուղևորի։

You might also like