Հյուրանոցային գործի լավ կառավարիչ լինելն այքան էլ հեշտ չէ, ինչպես նախկինում էր: Աշխատանքը, որը նախկինում պարզապես մարդկանց հետ բարեկիրթ խոսելն էր, ներկայումս ավելի լայն պատասխանատվությունների շրջանակ է ընդգրկում: Հաջողակ կառավարիչներ պարզապես մի գիշերում չեն դառնում. այդ ամենը երկար տարիների վերապատրաստման և աշխատանքային լուրջ փորձի արդյունքում է ձեռք բերվում:
Հյուրանոցային արդյունաբերության ոլորտը մեծ հնարավորություններ է ընձեռում բոլոր նրանց, ովքեր պարզապես ցանկություն ունեն սովորելու և անընդհատ կատարելագործվելու: Սակայն այդ հնարավորություններից իսկապես օգտվելու համար պետք է նախ մտածել` ինչպես ճիշտ օգտվել: Նախ պետք է պարզել` արդյոք հյուրանոցային կառավարչի աշխատանքը համապատասխանում է ձեզ: Եթե դուք հաճույք եք ստանում մարդկանց հետ խոսելուց և շփվելուց, ընթացքում որևէ նոր բան սովորելուց, իսկ ձեր մշտական զբաղվածությունը ձեզ չի ընկճում, ուրեմն հյուրանոցային կառավարչի աշխատանքը ձեզ կհետաքրքրի: Հյուրանոցային ոլորտում լավ և հաջողակ կառավարիչ դառնալու համար անհրաժեշտ են մի շարք հմտություններ և որակներ:
Ընդհանրապես լավ կառավարիչներին առաջնահերթ բնորոշ է, նաև անհրաժեշտ լավ կազմակերպվածությունը: Հյուրանոցային գործը հաճախ գերջանքեր է պահանջում՝ անընհդհատ վերահսկողություն աշխատակազմի, նրանց կարիքների, համազգեստի, ժամանակացույցի, հյուրանոցային համարների ամրագրումների, հյուրերի պահանջների կատարման, հյուրանոցում կարգուկանոնի պահպանման նկատմամբ, ինչպես նաև՝ այդ ամբողջական համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքի ճիշտ կառավարման իրականացում: Այդ ամենը արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լինել լավ կազմակերպված անձնավորություն, և նոր միայն՝ արհեստավարժ կառավարիչ:
Հյուրանոցի արդյունավետ գործունեության դեպքում շատ կարևոր է աշխատանքի ճիշտ բաշխումը: Մեկ մարդու համար անհնար է միայնակ կառավարել մի ամբողջ հյուրանոց: Փոխարենը կառավարիչը աշխատանքը բաշխում է հյուրանոցի համապատասխան աշխատակիցների միջև: Այս կերպ հյուրանոցի գործերն ավելի արդյունավետ են ընթանան:
Ուշադիր և հոգատար վերաբերմունք աշխատակիցների նկատմամբ: Ահա սա այն գլխավոր միջոցն է, որը աշխատակազմի արդյունավետ և ջանասեր աշխատանքի երաշխիքն է և ամեն մի լավ կառավարչի հաջողության գրավականներից մեկը: Աշխատակազմը պետք է իմանա, որ իրենց կառավարիչը հոգ է տանում իրենց մասին և ուշադիր է իրենց նկատմամբ: Եթե աշխատակազմը նկատում է կառավարչի անտարբերությունը, քիչ հավանական է, որ նրանք ջանադիր աշխատեն: Սա կարող է անդրադառնալ նաև հյուրերի վրա, որոնք հաստատ գոհ չեն լինի աշխատողների սպասարկումից և վերջնարդյունքում՝ դժգոհ կհեռանան հյուրանոցից:
Հաջողակ մենեջերը տիրապետում է գործարար էթիկայի կանոններին, որը վերջինս պարտադրում է նաև իր աշխատակիցներին: Նա նաև խանդավառությամբ է լցված իր աշխատանքի հանդեպ, ակտիվ ունկնդիր է, և կապ չունի, թե ով է նրա խոսակիցը` խորհրդարանի պատգամավոր, թե գրախանութի վաճառող. բոլորն այս դեպքում պարզապես այցելուներ են՝ հաճախորդներ, որոնց պետք է սպասարկել հավուր պատշաճի, արհեստավարժորեն իրականացնել բոլոր վերապահված գործառույթներն ու սիրալիր կերպով բավարարել նրա կողմից պատվիրված բոլոր պահանջները:
Ինչ վերաբերում է աշխատանքային գրաֆիկին, ապա հյուրանոցի կառավարիչը լիարժեք ոչ աշխատանքային օր չունի, քանի որ նույնիսկ իր հանգստի ժամին նա պետք է հասանելի իր աշխատակազմի և համապատասխան գործընկերների համար՝ արտակարգ իրավիճակների, չնախատեսված հանգամանքների և բազմաթիվ այլ ֆորս-մաժորային դեպքերի հնարավորությունից ելնելով: Կառավարիչն աշխատում է նաև արձակուրդում եղած ժամանակ: Իսկ եթե կառավարչի համար ընտանիքին նվիրված ժամանակը սրբազան է, և նա չի կարող երբեմն այդ ժամանակից զոհաբերել, ապա ավելի լավ է չմասնագիտանալ հյուրանոցային կառավարման գործում:
Կատարեք մասնագիտության ճիշտ ընտրություն, և եթե վերջնականորեն որոշել էք, ապա եղեք հյուրանոցային գործի արհեստավարժ, պահանջկոտ ու ճշտապահ կառավարիչ:
Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- Հյուրանոցային կառավարման (HOTEL Management) մասնագիտացված դասընթացներ,
- ՏՈՒՐ–Մենեջերների (Tour Management) մասնագիտացված դասընթացներ,
- ԳԻԴ–էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ–Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,
Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am