Շնաձկան լողաթևերի ապուրը, որը ավանդական չինական ուտեստ է և պակաս հայտնի չէ Ճապոնիայում, մեր օրերում ավելի ու ավելի շատ դժգոհությունների առիթ է հանդիսանում: Լողաթևերը, որոնք օգտագործվում են ապուրի մեջ և ասիական բժշկությունում, պետք է կտրված լինեն կենդանի շնաձկան վրայից: Ընդ որում, շնաձկան միսը արժեքավոր չի համարվում, և ձկնորսները հաճախ այն ծովն են նետում լողաթևերը պոկելուց հետո: Բայց, զրկվելով լողաթևերից, կենդանիները այլևս չեն կարողանում նորմալ գոյատևել և սատկում են:
ԱՄՆ-ն, Կանադան և Եվրամիությունը արդեն փորձել են արգելել այն օրենքով, բայց ապրանքի պահանջարկի դեպքում խնդիրը մնում է. որսագողերը պատրաստ են լցնել շուկան շնաձկան լողաթևերով: Ամեն տարի աշխարհում սպանում են ավելի քան 72 միլիոն շնաձուկ, 10 000 տոննա լողաթև վաճառվում է Հոնկոնգի միջոցով: Շուկայի ծավալը գնահատվում է 1.2 մլրդ դոլար: Արդյունքում, բոլոր տեսակի շնաձկների մեկ երրորդը արդեն գտնվում են ամբողջական վերացման սպառնալիքի տակ:
Օրերս Ճապոնիայում այս առթիվ բողոքներ հնչեցին. կենդանիների պաշտպանները պահանջում են բացառել շնաձկան լողաթևի ապուրը ռեստորանների և առևտրային կենտրոնների վաճառքից. հայտնում է Examiner.com-ը: Այժմ այս ուտեստը կարելի է գնել նույնիսկ որպես կիսաֆաբրիկատ սուպերմարկետներից: