Իտալական Nakefit ընկերությունը մշակել է կոշիկի նոր տեսակ, որը փոխարինում է լողափնյա հողաթափերին։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Նորույթն իրենից ներկայացնում ներբան, որը կպչում է ոտնատակին։ Նման կոշիկով կարելի է քայլել լողափի շիկացած ավազի կամ քարերի վրայով՝ չվախենալով այրել կամ վնասել ոտքը։ Այդ կպչուն ներբանները նաև առաջարկում են օգտագործել լողավազանում՝ ոտքերը վարակներից պաշտպանելու համար։
Nakefit-ի ներբանները ջրակայուն և ջերմակայուն են։ Դրանք թողարկվում են վարդագույն, սև և երկնագույն գույներով։ 10 զույգն արժե 30 դոլար։