Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կոնիոլո (Coniolo) քաղաք են գալիս սիրահարներ ամբողջ աշխարհից, որպեսզի հիանան Եվրոպայի ամենագեղեցիկ լանդշաֆտներից մեկով, որը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Անտառներով և խաղողի վազերով ծածկված կանաչ բլուրները, հովիտով անցնող գետը, հին քաղաքները դարձել են ռոմանտիկայի սիրահարների համար մագնիսներ, ինչի պատճառը, հիմնականում, սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն են:
Կոնիոլոն, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի շրջակայքը, զբոսաշրջիկները սկսել են ընտրել հատկապես ձեռքի և սրտի առաջարկության համար: Քաղաքի քաղաքապետը որոշել է օգտվել իրավիճակից և այն պոպուլյար դարձնել աշխարհի սիրահարների շրջանում: Կանիոլոյի ղեկավար Էնցո Ամիչը (Enzo Amich) հրամայել է տեղադրել ապակե դռներով արկղիկ, որտեղ պահվում են վարդեր սիրո խոստովանության կամ ռոմանտիկ միջավայր ստեղծելու համար: Այն բացել կարելի է, ինչպես նշվում է ցուցանակում, միայն «իսկական սիրո» դեպքում: Ինչպես հայտնում է «Իտալիան ռուսերեն» պորտալը՝ ապակու տակ ամեն օր հայտնվում է երեք թարմ ծաղիկ:
Փոխարենը Ամիչը ստանում է հարյուրավոր շնորհակալական խոսքեր, նկարներ և բացիկներ սիրահար զույգերից: