Կառույցի էթիկետից ելնելով՝ նաև արգելվել է «սելֆի-սթիքի», այսինքն՝ սելֆիի ձողերի կիրառումը, որոնք հեշտացնում են ինքնանկար անելու գործընթացը։ Այս նախաձեռնությունը կգործի ամբողջ ամռան ընթացքում։
– Հյուրանոցի տարածք չբերել մոնոպոդներ (selfie-ձողեր);
– Անջատել հեռախոսը ռեստորանում;
– Հեռախոսը դնել անձայն ռեժիմին հասարակական վայրերում, այդ թվում՝ տանիքի բացօթիկում եղած ժամանակ;
– Զանգի ձայնը իջեցնել նվազագույնի լողավազանի մոտ։
Նշենք, որ Byron հյուրանոց այցելում են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Նաոմի Քեմբլը, Դենիել Քրեյգը և Դոնաթելա Վերսաչեն։ «Մենք ոչ միայն ցանկանում ենք պաշտպանել հայտնիների իմիջը, որոնց հաճախ գաղտնի նկարում են՝ սելֆի անելով,-նշում է հյուրանոցի կառավարիչ Սալվատորե Մադոննան,-Առաջին հերթին մենք ցանկանում ենք սահմանափակել սմարթֆոնների չափազանցված կիրառությունը և զարգացնել հարգանքը միմյանց հանդեպ։ Մինչև հիմա իմ գլխից դուրս չի գալիս Քեթի Պերիի գռեհիկ սելֆին տոսկանյան գանձերի առջև, որը մի քանի րոպե անց ընդօրինակեցին նաև նրա հազարավոր երկրպագուները։ Այո, միգուցե, այդ միջադեպի պատճառով էլ ես որոշեցի հեռու պահել նման տեսարաններից իմ հաճախորդներին»։ Հիշեցնենք, որ ներկայումս Իտալիայում սելֆին արգելված է Ֆլորենսիայի Ուֆֆիցի միջանցքներում և հռոմեական Կոլիզեյում։