Իտալիայի լքված ամրոցները, բանտերը և կղզիները կվերանորոգվեն և կդառնան լյուքս դասի հյուրանոցներ և կօգնեն պետությանը վճարել հսկայական պարտքերը: Նման նախաձեռնություն կա Իսպանիայում: Paradores լյուքս դասի հյուրանոցային ցանցը տեղակայված է մենաստաններում, ամրոցներում և այլ պատմական վայրերում: Այդ ձևաչափով է պատրաստվում աշխատել նաև Իտալիայի կառավարությունը: Արդեն կազմվել է երկրի լքված ճարտարապետական մարգարիտների ցուցակը, որոնք կտրվեն վարձով մասնավոր ընկերություններին: Ենթադրվում է, որ կառույցը կտրվի վարձակալության սկզբի համար 50 տարով, իսկ հետագայում հնարավոր է երկարաձգել ևս 25 տարի:
Կառավարությունը կանխատեսում է, որ շենքերը, որոնք գտնվում են տարբեր աստիճանի կիսաավերված վիճակում, լյուքս դասի հյուրանոցների վերածվելուց հետո միլիոն դոլարներ կարժենան: Առաջարկների մեջ է Նեապոլի ափամերձ տարածքում Վենտոտենե կղզու Բուրբոն Սանտո Ստեֆանո բանտը, Պրոչիդա կղզու բանտը և Գաետայի ծովափին գտնվող ամրոցը: Վենետիկի ծովածոցում գտնվող երկու կղզիները ևս կվերակառուցվեն: Պովելյան նախկինում եղել է կարանտինային կայարան և հիվանդանոց հոգեկան հիվանդների համար, որը քանի տարի է արդեն չի գործում: Միջնադարում այդ վայրում պահել են ժանտախտի համաճարակի տուժածներին:
Եվ չնայած, որ արժե այդ վայրը դեռ մի քանի տարի ևս լքված թողնել, սակայն կառավարությունը այն ընդգրկել է ցուցակում: Ինչպես նաև ցուցակում ընդգրված է Տրիեստում եպիսկոպոսի պալատը, Մոդենայում և Պարմայում գտնվող նախկին բանակի զորամասերը և Պեմոնտեի պալատները: Նախագիծը գտնվում է պետական Agenzia del Demanio-ի ղեկավարության ներքո կամ Պետական կառավարման և անշարժ գույքի մարմինների ցուցակում և արդեն 63 շենքեր ենթակա են վերափոխման բուտիկ-հյուրանոցների: Ինչպես հայտնում է The Daily Telegraf-ը 28 կառույցի վարձակալման բանակցությունները արդեն ընթանում են: