Հարավային Դակոտայի հնդկացիները կբացեն ԱՄՆ-ում առաջին մարիխուանային հանգստավայրը։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Inquisitr պորտալին, դրա համար հարթակ կհանդիսանա սանտի սիու ցեղի ռեզերվացիայի տարածքը։
Ակնկալվում է, որ այցելուների համար կստեղծվի ծխելու համար հատուկ գոտի, կբացվեն գիշերային ակումբ, բար և ռեստորան, կտեղադրվեն խաղային ավտոմատներ, ինչպես նաև՝ բաց երկնքի ներքո համերգային հրապարակ։ «Մենք ցանկանում ենք դառնալ մեծահասակների համար ժամանցի գոտի։ Ամերիկայում նման ոչ մի վայր չկա»,-նշել է ցեղի առաջնորդ Էնթոնի Ռայդերը։
Մարիխուանայի օգտագործումը Հարավային Դակոտայում պաշտոնապես արգելված է, բայց հնդկական ռեզերվացիայի տարածքում գործում են հատուկ կանոններ։ Հանգստավայրի այցելուների համար այն կաճեցնեն հատուկ հատկացված տարածքում։ Մեկ անգամվա համար այցելուները կարող են ձեռք բերել մեկ գրամ մարիխուանա։ Գինը կտատանվի 12-ից 15 դոլարի սահմաններում։