Ibis հյուրանոցներում ռոբոտները կնկարեն հյուրերի քունը

Ibis հյուրանոցի հյուրերը առաջիկայում ստիպված կլինեն կիսել սենյակը հարևանի հետ, ով, իդեպ, շատ զգոն կլինի ողջ գիշերը: Հարևանը, որը մինչև լույս կաշխատի որպես նկարիչ, կլինի ռոբոտը, ով կարձանագրի հյուրի բոլոր շարժումները քնի ընթացքում: Ստացված տվյալների հիման վրա նա կստեղծի գեղանկարներ, որոնք կընդգծեն յուրաքանչյուր մարդու քնի «ոճի» յուրահատկությունը:

Այդպիսով, քունը կդառնա արվեստի ստեղծագործություն: Sleep Art  նախագծի համար ստեղծվել են հատուկ ծածկույթով  ներքնակներ , որը ունակ է որսալ շարժումը, ձայնը, մարմնի ջերմաստիճանը: Այս տվյալները փոխանցվում են ռոբոտին, որը տեղափոխում է դրանք կտավի վրա՝ ստեղծելով արվեստի յուրօրինակ գործեր. գրում է  Daily Mail-ը:

Նախագծին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ հայտնելով հյուրանոցի ադմինիստրացիային իրենց մտադրության մասին: Հետազոտությունները կանցկացվեն հոկտեմբերի  8-ից 23-ը Փարիզում, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի  11-ը՝ Բեռլինում և նոյեմբերի 14-ից 23-ը՝ Լոնդոնում:

 

You might also like