Ibis հյուրանոցը թույլատրել է հյուրերին ինքնուրույն որոշել՝ որքան վճարել բնակության համար

Հնդկական Չեննայ քաղաքի  Ibis հյուրանոցը բացման առթիվ հյուրերին առաջարկել է բավականին հետաքրքիր ակցիա։ Պայմանի համաձայն՝ հյուրերը կարող են ինքնուրույն որոշել, թե որքան են ցանկանում վճարել հյուրանոցում մնալու համար։

Համար ամրագրել Ibis Chennai City Centre-ում կարելի է հյուրանոցային ցանցի կայքում՝ մուտք գործելով ակցիաներ և հատուկ առաջարկներ բաժինը։ Առաջարկը գործում է  միայն մեկ գիշեր մնալու համար և մինչև 2016 թվականի փետրվարի վերջը։

 Ibis Chennai City CentreՆշենք, որ լիովին անվճար հյուրանոցում մնալ չի հաջողվի․ պետք է վճարել նվազագույնը քաղաքային հարկը՝  700 RUB։ Փետրվարից հետո  մեկ օրը հյուրանոցում կարժենա մոտ  5 հազար RUB (պլյուս հարկը)։

You might also like