Հնդկաստանում բարձրակարգ ITC Hotels հյուրանոցային ցանցը նախատեսում է հատուկ հարկ «Եվա» անունով, որտեղ կարող են ապրել միայն կանայք, իսկ նրանց կսպասարկեն միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս կերպ հյուրանոցային շղթայի սեփականատերերը ցանկանում են գրավել միայնակ ճամփորդող կանանց ուշադրությունը:
Համարներում կան մարմնի խնամքի համար նախատեսված ամբողջական փաթեթը` ներառյալ օճառի տարբեր տեսակներ, սանրեր, խոզանակներ. օծանելիքներ, լոսիոններ և անգամ կոսմետիկ միջոցներ: Հատուկ առիթի ժամանակ,զանգահարելով հատուկ պատրաստված սպասուհիներին, նրանք անմիջապես կբարձրանան համար և կօգնեն հագնել սարին կամ որևէ այլ երեկոյան զգեստ, լինի դա բիզնես միջոցառում, թե թեթև երեկոյան խնջույք:
«Եվա» հարկի համարներում կան ամբողջ հասակով հայելիներ, հատուկ լուսավորում և բարձրակարգ էլեկտրական համակարգ: ITC Hotels-ի հատուկ գրավականը դիետաների տարբեր տեսակներն են, սպա և բիզնես կենտրոնների ծառայություննները: Օրինակ` որևէ ընկերության տնօրենների խորհրդի նիստ անցկացնելու համար հարկ չկա լքել կանացի հարկը: Ինչպես որ հարկն է, «Եվայի» համար առանձնացված է հյուրանոցի առաջին երկու հարկերը, որոնք ավելի մոտ են նախասրահին: Դրանցից յուրաքանչյուրն ունի 12-ից 14 կանացի սենյակներ:
Նոր առաջարկը հատկապես հայտնի է այն կանանց շրջանում, ովքեր ստիպված են կամ նախընտրում են ճամփորդել միայնակ: Այդ հարկերի սենյակների զբաղվածությունը միջինում կազմում է 70-75 %: Համարի արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 850 դոլարից` առանց հարկերի և պահումների: