St. Regis The Palm հյուրանոցը, որը կգտնվի Պալմ Թաուրեում (Palm Tower), կարող է հպարտանալ դեպի քաղաքն ու ծովը բացվող պանորամային տեսարանով լողավազանով։ Հայտնի St. Regis ապրանքանիշի նոր, շքեղ հյուրանոցը, որը կբացվի 2018 թվականին, կգտնվի Պալմ Թաուերի 52-րդ հարկում։ Շենքի հիսուներորդ հարկում կգտնվի 360-աստիճան տեսադաշտով լողավազանը, իսկ շենքի 51 և 52 հարկերում տեղ կգտնեն ռեստորանը և դիտահրապարակը․ գրում է arabianbusiness.com-ը։
289 համարով և սուիթով St. Regis The Palm-ը կդառնա տվյալ ապրանքանիշի երկրորդ հյուրանոցը Դուբայում։
Այլ հոդվածներ
You might also like