ԳՈՎԱԶԴ
✈ Օդանավում ամենաանհրաժեշտ իրը
ՓՉՈՎԻ ԲԱՐՁԻԿ AIR PILLOW FOR TRAVEL
Արժեքը՝ $1.89 | Մանրամասն՝ այստեղ
Տոկիոյում գտնվող Mitsui Garden Yotsuya հյուրանոցի սեփականատերերը որոշել են պայքարել տեղաբնակների շրջանում սթրեսի մակարդակի դեմ բավականին անսովոր միջոցներուվ։ Հյուարնոցում հայտնվել են հատուկ համարներ կանանց համար, ովքեր ցանկանում են գիշերն անցկացնել արցունքների և միայնության մեջ։ Տվյալ համարի յուրաքանչյուր հյուրի կառաջարկվի ընտրության համար երկու ֆիլմ ՝ «Ֆորեստ Գամփ» և կորեական կինոմատոգրաֆիայի գլուխգործոց «Չեմ ցանկանում մոռանալ»։
Բոլոր ցանկացողները նաև կարող են դիտել ճապոնական կոմիքսների հավաքածու, որոնք կարող են բուռն էմոցիաներ առաջացնել։ Կանանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել արցունքների մեջ անցկացրած գիշերվա հետևանքները, լոգասենյակում հասանելի կլինեն դիմահարդարման մաքրման միջոցներ, աչքերի շուրջի մաշկի համար նախատեսված դիմակներ և այլ կոսմետիկ միջոցներ։
Հյուրանոցի ղեկավարության խոսքերով՝ նման ծառայության առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է Տոկիոյի բնակիչների շրջանում սթրեսի բարձր մակարդակով, ովքեր հնարավորություն չունեն արտահայտել իրենց էմոցիաները առօրյա կյանքում։ Համարում անցկացրած մեկ հիշերվա արժեքը 10 հազար իեն է։