Ճապոնական Յոկոգամա քաղաքի արվարձաններից մեկում բացվել է “Lastel” անունով հյուրանոց, որտեղ հնարավոր է տեղավորել 18 մահացած «հյուրերին»` հարմարավետ սառեցվող գերեզմանոցներում:
“Lastel” անվանումը “last” («վերջին») և “hotel” («հյուրանոց») բառերի միավորումն է : Այս տարօրինակ վայրում մեկ օր մնալու արժեքը 12000 իեն է (մոտավորապես 160 դոլար), հայտնում է MigNews.com-ը: Վճարելով այդ գումարը` ընտանիքը կորցրած հարազատին կարող է թողնել հյուրանոցի համարում` սպասելով իրենց հերթին:
Չնայած երկրի տնտեսական անկմանը` ճապոնացիների մոտ ընդունված չէ խնայել թաղման արարողության ծախսերը: TCH.ua-ի տվյալներով` միջին ճապոնական ընտանիքը հարազատի թաղման համար ծախսում է 1,2 միլիոն իեն (մոտավորապես 16.000 դոլար): Դա ԱՄՆ-ի բնակիչների համար երկու անգամ շատ գումար է այդ տեսակ արարողության համար: