Հնարավո՞ր է, արդյոք, ռոմանտիկ երեկո անցկացնել աստղային երկնքի ներքո այնպիսի մեծ և ժամանակակից քաղաքում, ինչպիսին Նյու Յորքն է։ Տեղական W New York հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին նոր համար, որը հնարավորություն է տալիս գիշեր անցկացնել վրանում։
Հյուրանոցի գլխավոր գործընկերներից մեկը ինտերիեր մշակող Laurel & Wolf ընկերությունն է, որն էլ հենց զբաղվել է նոր լյուքս դասի համարի ձևավորմամբ։ Սուիթի բացօթիկում տեղադրված է վրան՝ շրջապատված լապտերներով, բազմոցներ և բազկաթոռներ, ինչպես նաև՝ արհեստական օջախ, որը ստեղծում է ռոմանտիկ մթնոլորտ։
Նոր համարը բաց կլինի մինչև 2016 թվականի նոյեմբերը, մեկ գիշերվա արժեքը կազմում է $2,000 դոլար։