Փարիզում պտտանիվի տեսքով հյուրանոց կկառուցվի

Անկասկած, 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ողբերգությունը կազդի զբոսաշրջիկների քանակի վրա, սակայն ֆրանսիական մայրաքաղաքը եղել է և կմնա Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը և այն պարտադիր վայրերից մեկը, որտեղ սիրում են այցելել զբոսաշրջիկները։ Փարիզում կյանքը նույն տեղում չի մնում․ քաղաքում շարունակում են  ավելանալ նոր տեսարժան վայրերը։

Water_wheel_hotel_on_Seine

Սենայի ափին արտասովոր հյուրանոց կհայտնվի, որի հյուրերը կարող են հիանալ ֆրանսիական մայրաքաղաքի գեղեցկությամբ տարբեր կողմերից։ Պտտանիվի տեսք ունեցող հյուրանոցը կունենա 19 խցիկային համարներ։ Հյուրանոցային համարը ամբողջական պտույտ կիրականացնի կես ժամում, բարձրության առավելագույն կետը 30 մ կլինի, որը 5 մետրով բարձր կլինի քաղաքի կենտրոնի մյուս շինություններից։

Պտտանիվի շինարարությունը կարժենա 2 մլն եվրո։ Արտասովոր հյուրանոցը ամբողջապես փայտից պատրաստված կլինի։

You might also like