Օճառի պղպջակ-հյուրանոց կհայտնվի Էստոնիայում

Էստոնիայի արևմուտքում` Մաթսալու արգելոցում  (Matsalu rahvuspark)  բացվել է փչովի հյուրանոց, որը տեսքից նման է օճառի պղպջակի:  Mullihotell  հյուրանոցը իրենից ներկայացնում է փչովի, թափանցիկ գնդակ` երեք մետր բարձրությամբ և չորս մետր լայնությամբ: Դրա հեղինակը ֆրանսիացի ճարտարապետ Պիեր Ստեֆան Դյուման է:

Հյուրանոցի սեփականատեր Էրմիլ Միգուրը վստահեցնում է, որ նախագիծը ապահովում է մարդու  առավելագույն սերտացումը բնությանը: Հյուրանոցն ունի միայն մահճակալ: Զուգարանը և հարմարավետ հանգստի համար նախատեսված մյուս բոլոր բաղադրիչները, այդ թվում` ցնցուղը, շոգեբաղնիքը և ռեստորանը գտնվում են շինությունում, որը գտնվում է հյուրանոցից 150 մետր հեռավորության վրա: Բնակության արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 150  եվրո:

You might also like