Ֆլորիդա նահանգի Hilton Panama հյուրանոցը հնարավորություն կտա ճանապարհորդներին զգալ իրենց տիկնիկային տնակում։ Հյուրանոցի ղեկավարությունը առաջարկում է բոլոր ցակացողներին նոր համարի ծառայությունը, որը կոչվում է The Barbie Room։ Տիկնիկային համարի ստեղծմանը մասնակցել է Mattel ընկերությունը, որն աշխարհում խոշոր խաղալիք արտադրող ընկերությունն է, որն էլ թողարկում է Բարբի տիկնիկները։ Համարի դիզայնը, կահույքը և աքսեսուարները ամբողջովին համապատասխանում են թեմային․ վարդագույն գույնն ու տիկնիկի պատկերը առկա են ամենուր, այդ թվում՝ անկողնային և հարդարման պարագաների վրա։ Ընդ որում, համարի և մահճակալների չափերը նախատեսված չեն մեահասակների համար։ Այդ պատճառով, բոլոր այն ճանապարհորդները, ովքեր ցանկանում են նվիրել այս սենյակում բնակությունը իրենց փոքրիկներին, կարող են կանգ առնել հարևան ստանդարտ համարում։ The Barbie Room-ը կաարելի է ամրագրել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը։