Փարիզի Քոնկորդե հրապարակում (Place de la Concorde)` Սատանայի անիվի մոտ, Սուրբ Ծնունդի և ամանորի կապակցությամբ տեղադրվել է հսկա տոնածառ: Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Nickelodeon և Nickelodeon Junior մանկական հեռուստաալիքներին:
Տոնածառի «հսկա» բնորոշումը հրապարակի համեմատությամբ չափազանցված չէ. 35 մետր բարձրությունը այն դարձնում է Փարիզի և, միգուցե, Եվրոպայի ամենամեծ տոնածառը: Համեմատության համար ասենք, որ այն 12 մետրով բարձր է հարևանությամբ գտնվող Լյուքսոր կոթողից: Ծառը մայրաքաղաք է բերվել Աբրեշվիլլեր (Abreschviller) անտառից` Մոզել (Moselle) վարչության քաղաքապետարանից:
Լույսերը վառելու արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6 -ին: Մինչ այդ` մի քանի օրերի ընթացքում, ութ դեկորատորներից կազմված խումբը զարդարել է տոնածառը 50 սանտիմետր տրամագծով խաղալիքներով և 100 հսկա փաթիլներով: տոնածառի լուսյերը կվառվեն ամեն երեկո մինչև հունվարի 3-ը. գրում է Tout-paris.org-ը: