Էրմիտաժում կսկսեն էքսկուրսիաներ անցկացնել ժեստերի լեզվով
Թանգարանն արդեն վերապատրաստել է գիդերին, ովքեր էքսկուրսիաներ կանցկացնեն խուլ և թույլ լսողությամբ մարդկանց համար։
Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարանը, պատրաստել է մասնագետների խուլ և թույլ լսողությամբ մարդկանց համար էքսկուրսիաներ անցկացնելու համար։ Նրանք կծանոթացնեն այցելուներին թանգարանի գլուխգործոցներին ժեստերի լեզվով։
Ինչպես հայտնում է Էրմիտաժի մամուլի ծառայությունը՝ զբոսաշրջային սեզոնի սկզբին թանգարանը կունենա երկու էքսկուրսիա ժեստերի լեզվով՝ Ձմեռային պալատի արարողությունների սրահներում և Հին Հունաստանի ու Հռոմի արվեստների սրահներում։ Ամեն տարի Էրմիտաժ է այցելում ավելի քան 4 միլիոն մարդ։
Ներկայումս Սանկտ Պետերբուրգի այլ խոշոր թանգարններում ևս վերապատրաստում են գիդերի ժեստերի լեզվով էքսկուրսիաներ անցկացնելու համար։