Ֆրանսիական կառավարությունը պատրաստել է լավ նորություն Փարիզի այցելուների համար, ովքեր դժգոհում են տաքսիների պակասությունից: Այս շաբաթ հայտարարվել է մայրաքաղաաքի տաքսոպարկը 1000 մեքենայով ավելացնելու մասին, որոնք փողոց դուրս կգան երեկոյան ժամերին և հանգստյան օրերին:
Կառավարությունը կտրամադրի լրացուցիչ 1000 լիցենզիա այն տաքսու վարորդներին, ովքեր կաշխատեն ուրբաթ և շաբաթ երեկոյան: Լրացուցիչ մեքենաները կսպասարկեն ոչ միայն փարիզում, այլև՝ քաղաքի արվարձաններում. գրում է The Local-ը: